Ջեք Ուիլշիրը կմնա «Արսենալում»

0

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ,- հաղորդում է «Goal.com»-ը:

«Զինագործների» հետ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը: Բանակցությունները տևել են կես տարուց ավելի: Անգլիացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահություն էր հայտնել, որ Ուիլշիրը կմնա «Արսենալում»:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.