Մոուրինյուն հերքել է

0

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաղորդել է, որ ակումբը չի ցանկանում վաճառել հարձակվող Մարկուս Ռեշֆորդին և ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Կարծում եմ, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղալու նաև հաջորդ մրցաշրջանում. զգում եմ դա: Վստահեցնում եմ ձեզ, որ չեմ ցանկանում նրա հեռանալը:

Ակումբը մտադիր չէ վաճառել նրան, առաջարկներ չունենք:

Ինչ վերաբերում է Ռեշֆորդին, ապա նա շարունակում է տպավորել ինձ: Այդ պատճառով է նա այդքան շատ խաղային ժամանակ ստանում: Նա չպետք է հեռանա թիմից»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.