Ռադիոյի աշխատակիցները նշում են մասնագիտական տոնը

0

Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: Հենց այս օրը 1895-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ռուսական ֆիզիկա-քիմիական հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած՝ աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը, իրականացնելով առաջին ռադիոկապը:

Առաջին անգամ այս օրը մեծ շուքով նշվեց 1925-ին՝ ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտարարության 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց ռադիոյի տոնը դարձնել ամենամյա: Ռադիոյի օրը սովորաբար նշում են դասախոսները, ինչպես նաև ռադիոֆիզիկական ֆակուլտետների ուսանողներն ու շրջանավարտները:

Իսկ Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926–ին, ինչի մասին հանրությանը նույն թվականի հունիսի 13-ին իրազեկեց «Խորհրդային Հայաստան» թերթը: Արդեն օգոստոսի 27-ին թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանն իրագործման կհանձնվի: Եվ այսպես, 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: Այդ օրվանից Հայաստանում ամեն տարի մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.