Լիսաբոնում մեկնարկել է «Եվրատեսիլ-2018» մրցույթը
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել Է «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի բացման արարողությունը:
Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Արվեստի, ճարտարապետության եւ տեխնոլոգիաների թանգարանում: Պորտուգալիան 63-րդ Եվրատեսիլի անցկացման իրավունքն ստացել Է Կիևում Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ: Մրցույթին մասնակցում է 43 երկիր:
Հայաստանի մասնակից Սևակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին ՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին:
Public.am