Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Գերմանիայում կայացել են շախմատի Բունդեսլիգայի եզրափակիչ՝ 13-15-րդ տուրերը:
Բունդեսլիգայի ուժեղագույն՝ «Բադեն-Բադեն» թիմի կազմում հանդես է եկել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր շախմատիստը տարել է 1 հաղթանակ և երկու պարտիա ավարտել հաշտությամբ:
Բունդեսլիգայի հաղթողը կորոշվի փլեյ-օֆում:
Ավելացնենք, որ «Բադեն-Բադեն» թիմի կազմում հանդես է եկել նաև Սերգեյ Մովսեսյանը, ով խաղացել է 8 պարտիա և վաստակել 5 միավոր:
Public.am