Մայիսի 3-ին «Աթլետիկոն» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդում հաղթել է Լոնդոնի «Արսենալին» (2:1):
«Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի տրիբունաներից խաղին հետևել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը: Թենիսիստն աջակցել է մադրիդցիներին` կրելով թիմի շարֆը:
Երկրպագուները, սակայն, քննադատել են Նադալին. ավելի վաղ իսպանացին բազմիցս հայտարարել էր, որ ինքը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է:
Թենիսիստի հորեղբայրը` Միգել Անխել Նադալը, ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ Նադալը, գուցեև, համակրում է նաև կատալոնական ակումբին:
Public.am