Քեյթ Ուինսլեթը կոչ է արել աստղերին կարմիր գորգի վրա չմերկացնել մարմինները
Ուինսլեթի խոսքով՝ հատուկ առիթների համար զգեստ ընտրելիս այնպես է անում, որ այն չափից ավելի շատ ուշադրություն չգրավի:
Օսկարակիր դերասանուհի Քեյթ Ուինսլեթը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ ու էլեգանտ աստղերից մեկը, որը կարևոր առիթներով փռվող կարմիր գորգերին մշտապես ներկայանալի տեսք ունի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 42-ամյա դերասանուհին խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է կանանց՝ հնարավորինս շատ ուշադրություն գրավելու համար մարմինը չափից ավելի մերկացնելու մղումը:
«Ես մի տեսակ ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ կանանց, որոնք ակնհայտորեն իրենց ներկայացնում են այնպես, որ բոլորն իրենց նայեն, սակայն ոչ ճիշտ բանի համար»,-ասել է 42-ամյա Ուինսլեթը:
Նա ընդգծել է, որ իր համար կարևոր չէ՝ մարդիկ իրեն նայում են, թե ոչ:
Ուինսլեթի խոսքով՝ հատուկ առիթների համար զգեստ ընտրելիս այնպես է անում, որ այն չափից ավելի շատ ուշադրություն չգրավի:
«Մայրս միշտ ասում էր, որ չի սիրում մարմինը չափից ավելի մերկացնող հագուստ ու խնդրում էր, որ ես երբեք այդպես չհագնվեմ»,-պատմել է «Տիտանիկ»-ի աստղը:
Public.am