Մարմինս այստեղ է, սակայն սիրտս ու հոգիս, մտքերս այնտեղ՝ Երևանում են. Գարիկ Մարտիրոսյան

Ես հուզված եմ, էմոցիոնալ առումով պատրաստ չեմ ելույթին:

0

Գարիկ Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող՝ «Synergy Insight Forum 2018»-ի ժամանակ իր ելույթի սկզբում այսօր անդրադարձավ Հայաստանում կատարվող իրադարձություններին:

«Ես հուզված եմ, էմոցիոնալ առումով պատրաստ չեմ ելույթին: Այն ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ, այդ պատճառով չէի կարող հրաժարվել, սակայն իմ կյանք խառնվեցին հայրենիքիս՝ Հայաստանի իրադարձությունները: Հայաստանում ընթանում են քաղաքացիական խաղաղ ցույցեր: Ուզում եմ ասել, որ իմ մարմինն այստեղ է, ուղեղս աշխատում է, սակայն սիրտս ու հոգիս, մտքերս այնտեղ՝ Երևանում են: Ես սատարում եմ իմ ազգի խաղաղ մղումը դեպի երջանկություն, ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու: Ամբողջությամբ սատարում եմ, սատարել եմ եւ կսատարեմ նրանց ցանկացած պարագայում: Ժողովուրդը չի կարող սխալ լինել»,-ասաց Գարիկ Մարտիրոսյանը:

Շոումենը նշեց, որ իր համար շատ դժվար է խոսել այլ թեմաների շուրջ՝ իմանալով, թե ինչ է կատարվում հայրենի երկրում, նաև ասաց, որ միանում է ժողովրդի խաղաղ պայքարին՝ ընդգծելով, որ Ժողովուրդը իրավունք ունի երջանիկ ապրելու: Գարիկ Մարտիրոսյանը կոչ արեց հայ ազգին, որ ոչ մի դեպքում եւ ոչ մեկի թույլ չտալ, որ իրենց խաբեն:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.