«Լիվերպուլը» Սալահին չի վաճառի

 «Արքայական ակումբն» արդեն կապ է հաստատել «Լիվերպուլի» հետ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար, սակայն կարմիրները հերթական անգամ ակնարկել են, որ մտադիր չեն բաժանվել եգիպտացի ֆուտբոլիստից:

0

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, ֆուտբոլիստի ծառայություններով դեռ նախորդ տարվա դեկտեմբերից հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Այն ժամանակ Սալահը 100 մլն ֆունտ է գնահատվել, սակայն հիմա այդ գումարը կրկնապատկվել է՝ հասնելով մինչև 200 մլն ֆունտ (230 մլն եվրո):

 «Արքայական ակումբն» արդեն կապ է հաստատել «Լիվերպուլի» հետ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար, սակայն կարմիրները հերթական անգամ ակնարկել են, որ մտադիր չեն բաժանվել եգիպտացի ֆուտբոլիստից:

Սալահը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ առաջիկա մի քանի տարվա ծրագրերում առանցքային կերպար է հանդիսանում: «Ռեալի» համար իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ «Լիվերպուլի» կիսապաշտպանի պայմանագրում հրաժարագին նշված չէ:

Ակումբի հետ գործող պայմանագրի համաձայն, որը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը, նա շաբաթական 90 հազար ֆունտ է ստանում (103 հազար եվրո), իսկ մերսիսայդցիները, ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս նրան բարելավված պայմաններով պայմանագիր կառաջարկեն:

Հիշեցնենք՝ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը 33 հանդիպման է մասնակցել և դարձել է 31 գոլի հեղինակ:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.