ԱՄՆ առաջին տիկնոջ մոմե պատկերաքանդակը հայտնվել է մադամ Թյուսոյի թանգարանում
Թարմացված ցուցադրության առաջին այցելուն Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Շոն Սփայսերն է եղել, որը մոմե կրկնօրինակը շատ նման է համարել Մելանյային։
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը լրացրել է Նյու Յորքի մադամ Թյուսոյի թանգարանի պատկերաքանդակների շարքը։ Պատկերաքանդակը դրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերաքանդակի կողքին, հաղորդում է «ТАСС»–ը։
Թարմացված ցուցադրության առաջին այցելուն Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Շոն Սփայսերն է եղել, որը մոմե կրկնօրինակը շատ նման է համարել Մելանյային։
Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը «Give Melania a Voice» («Մելանյային թույլ տվեք ատահայտվել») խորագրով ցուցադրության մի մասն Է։ Թանգարանի տնօրինությունը այցելուներին հնարավորություն կտա թվիթներ ուղարկել երկրի առաջին տիկնոջ անունից @MTMelaniaMoments բլոգում։ Առաջարկը գործում է 2018 թվականի ապրիլի 25-31–ը։
Public.am