Ալ Պաչինոն նշում է ծննդյան 78-ամյակը
Ալ Պաչինոյի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սպիով դեմքը», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Ավելի վատ, քան սուտը», «Սիմոնա» եւ այլն:
Այսօր՝ ապրիլի 25-ին, հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն նշում է ծննդյան 78-ամյակը: Թեև ինքը՝ դերասանն, այնքան էլ չի սիրում իր մասին լսել «աստղ» բնորոշումը:
Հայտնի դերասանն արդեն ավելի քան 50 տարի նկարահանվում է ֆիլմերում և խաղում թատրոնում: Ալ Պաչինոյի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սպիով դեմքը», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Ավելի վատ, քան սուտը», «Սիմոնա» եւ այլն:
Իր գործունեության ընթացքում Ալ Պաչինոն մի շարք մրցանակների է արժանացել՝ «Օսկար», «Էմմի», «Ոսկե Գլոբուս», «British Academy Film Award»…
Public.am