«Ոչինչ չեք ստանա». Բրիթնի Սփիրսը որդիներին կտրուկ պատասխան է տվել

0

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կտրուկ արձագանքել 15-ամյա որդու`Ջեյդենի խոսքերին, ով 60 Minutes Australia շոուի ընթացքում աջակցել է պապիկին՝ Ջեյմս Սփիրսին, հայտնում է Page Six -ը՝ հղում տալով երգչուհու սոցիալական ցանցերում գործող էջերին:

Երգչուհու կրտսեր որդին հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Բրիթնիին կտեսնի միայն այն ժամանակ, երբ նա հոգա իր հոգեկան առողջության մասին՝ կարծես թե նկատի ունենալով երգչուհու ոչ պատշաճ պահվածքը սոցիալական ցանցերում՝ հատկապես մերկ լուսանկարները:

Հիշեցնենք, որ ամերիկացի երգչուհին 13 տարի եղել է հոր խնամակալության տակ եւ որդու խոսքով՝ պապը, ինչպես բոլոր հարազատները ցանկացել է նրան երջանիկ տեսնել։ Նա նշել է, որ հայրը արժանի չէ դստեր վրդովմունքին:

Սփիրսը, ի պատասխան որդու խոսքերի, երեք րոպեանոց տեսաուղերձ է տեղադրել Instagram սոցիալական ցանցի իր էջում: Նա նշել է, որ երկու որդիներն էլ չեն տարբերվում իրեն հիվանդ համարող մարդկանցից:

«Տղանե՛ր, ուզում ե՞ք, որ ես առողջանամ, որպեսզի շարունակեմ ամսական 40 հազար դոլար վճարել ձեր հորը։ Թե՞ պատճառն այն է, որ որոշել եք հիմար ձեւանալ, քանի որ երկու տարուց կդադարեք գումար ստանալ», — ասել է երգչուհին՝ նշելով, որ նախկին ամուսնուն եւ երեխաներին իրենից միայն ալիմենտ է պետք:

Leave A Reply

Your email address will not be published.