ՊՍԺ-ն մտադիր է գնել «Բավարիայի» պաշտպանին

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է գնել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսին, հաղորդում է ESPN-ը։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Transfermrakt-ը Լուկաս Էրնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Լուկաս Էրնանդեսը 2019-ին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Բավարիա», որի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։

Leave A Reply

Your email address will not be published.