«Ինքդ քեզ ճանաչելն իմաստության սկիզբն է»․ Անժելա Սարգսյանի գրավիչ լուքը

0

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել նոր ֆոտոշարքի նկարահանումներից որոշ հատված։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անժելան կրում է բաց երանգի կարճզգեստ, որն ընդգծում է նրա սլացիկ ազմվածքը։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում բարձրակրունկները։ «Ինքդ քեզ ճանաչելն իմաստության սկիզբն է», — հրապարակմանը կից մեկնաբանություններում Արիստոտելի խոսքերը մեջբերել է դերասանուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Անժելան պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ծաղկային պրինտով զգեստ էր կրում ու արձակել էր մազերը։ «Արտաքին գեղեցկությունը հրապուրում է, բայց ներքին գեղեցկությունը գերում է»,- հրապարակումը մակագրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.