Նեապոլում կողոպտել են դերասան Դանիել Օտեյին

0

Կինոյի եւ թատրոնի ֆրանսիացի դերասան Դանիել Օտեյն Իտալիայում՝ Նեապոլում, հարձակման է ենթարկվել կողոպտիչների կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իտալական պետական հեռուստաալիքի՝ «Rai»-ի մամուլի ծառայությանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ արտիստը քաղաք է ժամանել «Campania Teatro» փառատոնի շրջանակներում։ Նա տաքսի է նստել, որի պատուհանները բաց են եղել, եւ նրան է մոտեցել դիմակ կրող անծանոթը։ Վնասի չափը գնահատվել է 40 հազար եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.