Արա Աբրահամյանը կոչ արեց բոլորին համախմբվել «Արարատյան Ալյանս»-ի շուրջ

0

«Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի  ուշադրության կենտրոնում է նաև երիտասարդության խնդրները։ Այսօրվա կայացած «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի  համաժողովի ժամանակ այս մասին ասաց Տնտեսագետ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին «Արարատյան Ալյանս»-ը պատրաստվում է գումարել իր առաջին համահայկական երիտասարդական համաժողովը, այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչ ժառանգություն կթողնենք մեր սերունդներին։ Ֆորումը կանցկացվի Հայաստանում երիտասարդական ոգով գործող և նորամուծություններով հագեցած բուհի բազայի հիման վրա, դա Հայաստանի Եվրոպական համալսարանն է։ 

Եվրոպական համալսարանի պրորեկտոր Գոռ Մանասյանը խոսելով հայ երիտասարդի կերպարի մասին նշեց՝  հայ երիտասարդն անվտանգության ապահովման, գիտության և զարգացման երիաշխիքն է։ 

«Երիտասարդների հիմնախնդիրների առումով առանձնացրել ենք մի քանի կետեր , բայց առավել կկարևորեմ կրթության ոլորտի խնդիրները։ Կցանկանայի առանձնակի նշել նաև երիտասարդների արտագաղթի կանխարգելման խնդրի մասին։ Անչափ կարևոր ենք համարում նաև ստեղծել այն եռանկյունին, որը կկապի Հայաստանի Արցախի և Սփյուռքի երիտասարդությանը»- ասաց Գոռ Մանասյանը։

«Ռուսաստանի հայերի միության» նախագահ,  «Արարատյան Ալյանս»  ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը ևս կարևորեց երիտասարդության հետ կապված բոլոր գաղափարները, նշելով երիտասարդներն են մեր ապագան և հիշեցրեց  Երևանում սեպտեմբերին կայանալիք երիտասարդական ֆորումի մասին, կոչ անելով բոլորին համախմբվել «Արարատյան Ալյանս»-ի շուրջ։ Աբրահամյանի տեղեկացմամբ Ռուսաստանի հայերի միությունը հաճախ է կազմակերպում նմանատիպ երիտասարդական ֆորումներ նպատակ ունենալով միավորել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը։

«Մենք այդ աշխատանքներում ներգրավվել ենք տարբեր ոլորտների և ազգության մասնագետների և բաց ենք համագործակցության համար, հանուն մեր ընդհանուր հայրենիքի։ հավատացեք, ձեր մասնակցությունը կարևոր և անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի յուրաքանչյուր հայի համար, ում անձնական ճակատագիրը , ինչպես նաև մեր հայրենիքի ճակատագիրը մեծապես կախված է մեր այսօրվա ընտրությունից»,- հավելեց Աբրահամյանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.