Ֆրենկ Սինատրայի եւ Բիթլզի հիթերը կհնչեն Ֆեդերիկո Մոնդելչիի եւ Կամերային նվագախմբի կատարմամբ

0

Մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Ֆրենկ Սինատրայի եւ Բիթլզի լավագույն հիթերը։ Համերգային ծրագիրը հայ ունկնդրին կներկայացնեն աշխարհահռչակ սաքսոֆոնահար, դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա), տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին (Իտալիա) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։

Կամերային նվագախումբն առաջին անգամ է կատարելու Սինատրայի գործերից, այն էլ նման ձևաչափով։ Նվագախմբի պատվերով՝ հատուկ այս համերգի համար Մասսիմո Մորգանտին կատարել է Սինատրայի գործերի գործիքավորումը։ 

Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ ելույթ ունենում մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի բնորոշում։ Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի: Մոնդելչին մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով և ներկայանում նոր գաղափարներով։

Leave A Reply

Your email address will not be published.