Մարիամ Ալեքսանյանի ոճային լուքը

0

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Մարիամն արձակել է մազերը ու բնական շպար ընտրել։ «Ամեն ինչ լավ կլինի»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ բլուզ, ջինսե տաբատ, կոշտ երկարաճիտներ, կաշվե բաճկոն։ Դերասանուհու մազերն արձակված էին, նա նախընտրել էր մեղմ շպար։ Չնայած Մարիամը չէր մակագրել հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին ուղղել․ «Գեղեցկություն», «տիկնիկ»։


Leave A Reply

Your email address will not be published.