«Ինտերը» մերժել է «Մանչեսթեր Սիթիին»

0

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։

Մանչեսթերյան ակումբը 23-ամյա իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի համար առաջարել է 60 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել միլանյան ակումբից, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է բարձրացնել առաջարկը։

Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.