Հայտնի է «Բրիջերթոնների» երրորդ եթերաշրջանի սյուժեն

0

«Բրիջերթոններ» սերիալի երրորդ եթերաշրջանը կկենտրոնանա Քոլին Բրիջերթոնի (Լյուկ Նյուտոն) եւ Պենելոպա Ֆեզերինգթոնի (Նիկոլա Կոխլան) սիրո պատնության վրա, հայտնում է Variety-ն։

Առաջին եթերաշրջանը ներկայացնում է Դաֆնա Բրիջերթոնի եւ Սայմոնի, երկրորդը՝ Էնթոնի Բրիջերթոնի եւ Քեյթի սիրո պատմությունը։  

Վերջերս հայտնի է դարձել, որ դերասանուհի Հանա Դոդը երրորդ եթերաշրջանում կփոխարինի Ռուբի Սթոուքսին եւ կկատարի Ֆրանչեսկա Բրիջերթոնի դերը։ Սերիալի շարունակությունում հերոսուհու դերակատարումը կընդարձակվի։ Բացի այդ՝ Netflix-ը հայտարարել է առայժմ անվանում չունեցող սթին օֆի դերասանական կազմը, որը կներկայացնի Շարլոտա թագուհու ծագման պատմությունը։

«Բրիջերթոնների» նոր եթերաշրջանի թողարկման օրվա մասին հայտնի կդառնա ավելի ուշ։

Leave A Reply

Your email address will not be published.