Հայաստան — Իռլանդիա խաղի տոմսերի գները

0

Մեկնարկել է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան — Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։ Խաղը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։

Հայաստան — Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:

Հունիսի 14-ին անցկացվելքի Հայաստան — Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին:

Leave A Reply

Your email address will not be published.