Գվինեթ Փելթրոուն սաթով տակդիր է ներկայացրել՝ աղքատության նկատմամբ ուշադրություն գրավելու համար

0

«Goop» ընկերությունը, որը պատկանում է դերասանուհի Գվինեթ Փելթրոուին, հայտարարել է նոր՝ յուրօրինակ նյութից պատրաստված տակդիրների թողարկման մասին։ Այդ մասին ընկերության աշխատակիցները հայտնել ենն «Ինստագրամ» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

Նկարագրությունում նշվում է, որ տակդիրը ստեղծված է «ալպագայի բնական բրդից»։ Ընդ որում, այն ամրանում է «սաթե թանկարժեք քարերով, որոնք հայտնի են իրենց մաքրող հատկություններով»։

Ընկերությունը նաեւ նշել է, որ 12 տակդիրից կազմված փաթեթը կվաճառվի 120 դոլարով։ Ծրագրվում էր վաճառքը սկսել օրեր անց։ Սակայն պարզվում է՝ ընկերության առաջարկը կեղծ է։ Հոլովակում դերասանուհին նշում է, որ տակդիրը կեղծ արտադրանք է․ դրա մասին հայտարարելը նպատակ է ունեցել ուշադրություն գրավել կարեւոր հարցի վրա։ Դերասանուհին ասում է, որ ԱՄՆ 33 նահանգում տակդիրները  հարկվում են «շքեղության իրի» նման, թեեւ պետք է դասվեն առաջին անհրաժեշտության իրերի շարքին։

Leave A Reply

Your email address will not be published.