Հայտնի է, թե որ համարի ներքո է Ռոզա Լինը ելույթ ունենալու «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում

0

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եզրափակիչ համերգին ելույթ է ունենալու 8-րդ համարի ներքո. այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական` Eurovision.tv կայքից:

Մայիսի 14-ին կայանալիք մրցույթին հանդես է գալու 25 պետություն:

Մեր մյուս հայրենակիցը` Էստոնիան ներկայացնող Ստեֆան Հայրապետյանը, եզրափակելու է համերգը` երգելով 25-րդ համարի ներքո:

«Եվրատեսիլ 2022»-ն անցկացվում է Իտալիայի Թուրին քաղաքում: Հայաստանը մրցույթին ներկայանում է Snap երգով:

Leave A Reply

Your email address will not be published.