Աճուրդի է հանվել ռեփեր Թուփաք Շակուրի ավտոմեքենան

0

ԱՄՆ-ում «Goldin» աճուրդի են հանել «Hummer H1» ամենագնացը, որը 1996թ․-ին հավաքվել է հայտնի ռեփեր Թուփաք Շակուրի համար։

Մեքենան, որը պատրաստել է «American Motors» ընկերությունը (այն ռազմական ամենագնացներ է թողարկում), պատվիրատուի ցանկությունների համաձայն՝ մի շարք հավելումներ է ստացել։ Այն, մասնավորապես, ուժեղացած բամփերներ ու անիվներ ունի, որոնք հարմարեցված են բարդ ճանապարհներով երթեւեկելու համար։ Սրահը զարդարված է բեժ գույնի կաշվով։

Թուփաթ Շակուրի մահվանից հետո «Hummer»-ը ժառանգել է նրա մայրը։ Վաճառքի հանված մեքենայի հետ տրվում է օրիգինալ համարանիշը։ Այս պահին այն գնահատվում է 100 հազար դոլար։

Leave A Reply

Your email address will not be published.