«Նուրբ ու բնական»․ Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի

0

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում։

Երիտասարդ դերասանուհին նկարահանման համար սպիտակ զգեստ է ընտրել, որը բաց է ուսերի հատվածում։ Թամարան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Քո ետեւից ինչպես հնամաշ մի շենք, կփլվեմ ինքս իմ մեջ ու կայլանդակեմ փողոցը… Ռասուլ Յունան»,- մեկնաբանություններում գրել է Թամարան։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու նրան դրական խոսքեր գրել․ «Նուրբ ու բնական»։

Ավելի վաղ դերասանուհին ֆոտոշարք էր հրապարակել իր ծննդյան օրվա առիթով։ Թամարան սեւ զգեստ էր ընտրել ու երկարաճիտներ։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Այսօր ծննդյանս օրն է»,- հրապարակումը կարճ մակագրել էր դերասանուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։

Leave A Reply

Your email address will not be published.