«Վատությանը վատությամբ չեմ պատասխանում․ բարձրյալը տեսնում է»․ Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է

0

ՀՀ Ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Գուժ Մանուկյանն այսօր նշում է ծննդյան օրը․ նա դառնում է 85 տարեկան։

Մանուկյանը ծնվել է դերասանուհու եւ դրամատուրգի ընտանիքում։ Թեեւ բեմում է 1958թ․-ից, խոստովանում է՝ բոլորը վստահ էին, որ ինքը դերասան կդառնա, բացի իրենից։ Դպրոցն ավարտելուց հետո Մանուկյանը որոշում է ընդունվել Գյուղատնտեսական ինստիտիտուտ, սակայն կես բալով դուրս մնալուց հետո ընդունվեց Վարդան Աճեմյանի կուրս, ու սկսվեց ճանապարհը, որը շարունակվում է մինչ այսօր։

NEWS.am STYLE-ը հիշել է նրա մի քանի միտք դերասանի մասնագիտության մասին։

«Պետք է ընտրել ճիշտ մասնագիտություն եւ դողալ այդ մասնագիտության համար»։

«Ես միշտ աշխատել եմ ուշ-ուշ երեւալ էկրանին․հանդիսատեսին պիտի հնարավորություն տաս կարոտելու քեզ»։  

«Ես վատությանը վատությամբ չեմ պատասխանում։ Ասում եմ՝ բարձրյալը տեսնում է։ Նա տեսնում է՝ ով է մեղավոր եւ պատժիը ստանում են իրենից, ոչ թե ինձնից, որովհետեւ նա տեսնում՝ ով է իրավացի»։

«Ամենամեծ հաճույքը մարդուն սնսպասելի զարմացնելն է՝ տալով նրան իր ցանկացածից ավելին։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս դա մտածում եմ որպես նշանաբան, որ հանդիսատեսին տաս այնքան, որքան նա չի սպասում»։

«Երբեք չեմ ձգտել ինչ-որ դեր խաղալ զուտ խաղալու համար։ Երբ ոչինչ արած չես լինում, վախը բավական նահանջում է։ Բայց երբ արդեն անուն ես ձեռք բերել, կարողացել ես սեր վաստակել հանդիսատեսի կողմից, վտանգավոր է դա հարցականի տակ դնել»: 

Leave A Reply

Your email address will not be published.