«Գեղեցկությունը միշտ պետք է խնամել և փայփայել»․ Ալինա Մարտիրոսյանի ոճափոխությունը

0

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է ոճափոխությունը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դերասանուհին  կրում է սեւ գույնի զգեստ։ Նրա գունափոխված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակումն Ալինան չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական ու ջերմ խոսքեր են ուղղել նրան․ «Գեղեցկությունը միշտ պետք է խնամել և փայփայել»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Ալինան վարդագույն, քարերով զարդարված զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ակաջօղերը։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։

Leave A Reply

Your email address will not be published.