Ռոնալդու. Առանց Պորտուգալիայի չկա աշխարհի առաջնություն (ծաղրանկար)

0

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման Պորտուգալիայի հավաքականի հաղթանակն է Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ եւ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելը։

Անգլական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի եզրափակիչից առաջ հայտարարել էր, որ առանց Պորտուգալիայի հնարավոր չէ պատկերացնել աշխարհի առաջնությունը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիան Հյուսիսային Մակեդոնիային հաղթել է 2։0 հաշվով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ։

Leave A Reply

Your email address will not be published.