«Էլեգանտությունն այն է, երբ ներքինը նույնքան գեղեցիկ է, որքան արտաքինը»․ Լուսինե Թովմասյանի ոճային լուքը

0

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է սեւ տոպի եւ պիջակի հետ։ Լուսինեն հագուստը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար է ընտրել։ «Էլեգանտությունն այն է, երբ ներքինը նույնքան գեղեցիկ է, որքան արտաքինը։ Կ․ Շ․»,- մեկնաբանություններում մեջբերել է Լուսինեն։

Ավելի վաղ տեղադրված կադրում գեղեցկուհին պատկերված էր ամուսնու հետ, նրանք ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը սեւ տոպ էր կրում, սպիտակ տաբատ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպարով էչ։ «Գեղեցիկ զույգ», «շատ լավն եք», — հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել էին նրա հետեւորդները։

Leave A Reply

Your email address will not be published.