«Բեթմենը» վարձույթում առաջ է անցել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենից»

0

Մեթ Ռիվզի նոր «Բեթմենն» ամերիկյան վարձույթում առաջ է անցել Զակ Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի․ արդարության արշալույսին» ֆիլմից, հայտնում է Comic Book-ը։

Ֆիլմը, որի գլխավոր դերում Ռոբերտ Պատինսոնն է, ԱՄՆ-ում երեք շաբաթվա ընթացքում ավելի քան 332 միլիոն դոլար է հավաքել, իսկ նախորդի հավաքած գումարը կազմել է 330 միլիոն դոլար։

Համաշխարհային վարձույթում «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ժապավենն առայժմ առաջատար է․ այն 873 միլիոն դոլար է հավաքել, «Բեթմենի» դեպքում այդ գումարը կազմում է 670 միլիոն դոլար, ինչը բացատրվում է Չինաստանում վերջինի ձախողմամբ։

Leave A Reply

Your email address will not be published.