Անչելոտին վարակվել է կորոնավիրուսով

0

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

62-ամյա իտալացի մասնագետի թեստի պատասխանը դրական է եղել, նա ինքնամեկուսացել է։

«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 2-ին՝ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում հյուրընկալվելով «Սելտային»։

29 խաղից հետո Արքայական ակումբը 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Leave A Reply

Your email address will not be published.