Netflix-ը Ռուսաստանի համար ջնջել է իր հավելվածը App Store-ից եւ Google Play-ից

0

Netflix սթրիմինգային ծառայությունը որոշել է ամբողջովին դադարեցնել կապը Ռուսաստանի հետ․ ընկերությունը iPhone-ի եւ Android-ի համար ջնջել է հավելվածները App Store-ից եւ Google Play-ից։ Որոնման արդյունքում համապատասխան հավելվածն այլեւս չի հայտնվում։

Մարտի 7-ին Netflix ընկերությունն Ուկարինայում հատուկ գործողության պատճառով որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքը Ռուսաստանի տարածքում։ Նախքան այդ հարթակը դադարեցրել էր աշխատանքը ռուսական օրիգինալ նախագծերի վրա։

Հիմա արդեդն բովանդակությանը հասանելիություն ունեն միայն օգտատերերը, որոնք հասցրել են վճարել բաժանորդագրության համար։ Ռուսաստանի բնակիչներն այն չեն կարող երկարեցնել։

Leave A Reply

Your email address will not be published.