«Դիտում բազմոցին». Զարմանալիորեն հաճելի ֆիլմ. Նախագիծ «Ադամ» (առանց սփոյլերի)

0

Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մեր կյանքն արագորեն փոխվում է, իսկ կինոարդյունաբերությունը միշտ քայլում է ժամանակին համընթաց:

Հիմա եկել է ժամանակը, երբ մեծ պրեմիերաները թողարկվում են ոչ միայն մեծ կինոթատրոններում, այլ նաև սմարթֆոնների, պլանշետների, նոթբուքերի և անհատական ​​համակարգիչների էկրաններին։

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում «Դիտում բազմոցին» նոր նախագիծը, որտեղ կպատմենք սթրիմինգ ծառայությունների պրեմիերաների մասին։

Netflix-ի ֆիլմը պատմում է ժամանակի ճանապարհորդ օդաչու Ադամ Ռիդի մասին, ով վթարի է ենթարկվում 2022 թվականին և ինքն իր «12 տարեկանի» հետ միասին ճանապարհ է ընկնում, որ փրկի ապագան:

Ֆիլմը հենց այնպիսին է, ինչպիսին այլեւս չեն նկարում: Ես սիրով եմ հիշում 2000-ականների սկզբի ֆիլմերը:

Կինոթատրոններում բազմազան ժանրեր կան՝ ռոմ-քոմ, սարսափ ֆիլմեր, արկածային ֆիլմեր, մելոդրամաներ, կատակերգություններ։ Կինոշուկան դեռ խրված չէր ռեբուտների, ռիմեյքերի, կինոտիեզերքի մեջ: Սերիալները ընկալվում էին որպես երկրորդ կարգի մի բան։ Ստուդիայի ղեկավարներն ու պրոդյուսերները ռիսկի էին դիմում՝ ներդրումներ կատարելով նման նախագծերում: Դա հիանալի էր, և այդ ֆիլմերից շատերը կարելի է սիրով հիշել:

Նախագիծ «Ադամ»-ը, ըստ էության, ոչ այնքան հեռավոր տարիների անդրադարձ է և, հետևաբար, հաճելի է դիտել։ Պարզ, ոչ բարդ սյուժե, զվարճալի կերպարներ, զվարճալի երկխոսություն, էկրանային քիմիա, բարոյականություն և արցունքաբեր ամփոփում. այս ամենը կարելի է տեսնել  այս ֆիլմում: Եվ անգամ Ռայան Ռեյնոլդսը գտավ իր ոճը։ Ինչպես Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի դեպքում, երբ մենք ֆիլմ ենք դիտում նրանց մասնակցությամբ, մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասում:

Թրեյլերը հակասական տեսք ուներ: Բայց իրականում ֆիլմը ​​հզոր սկիզբ ունի։ Երկար, հոգնեցուցիչ ներածական մաս չունի: Ռեյնոլդսին հետ միասին էկրանին փայլում է  երիտասարդ վառ դերասան Ուոքեր Սքոբել, գումարած շքեղ երկրորդական կերպարներ՝ Ջենիֆեր Գարներ, Մարկ Ռուֆալո և հատկապես զիլ Զոի Սալդանա:

Այն, որ ժամանակի ճամփորդի ծնողներին մարմնավորում են Գարներն ու Ռուֆալոն, ժպիտ է առաջացնում («13-ից 30» ֆիլմը դիտողները կհասկանան)։

Վիզուալ տեսանկյունից ֆիլմը դիտարժան ստացվեց՝ լավ հատուկ էֆեկտներ, հետապնդման տեսարաններ, բարձր մակարդակով նկարահանված մարտեր։

Ֆիլմը կծիծաղեցնի և կտխրեցնի: Պարզ է, որ և՛ սցենարիստները, և՛ ռեժիսոր Շոն Լևին, հավանաբար Ռայան Ռեյնոլդսի հետ համատեղ, փորձել և անհանգստացել են թե՛ սցենարի, թե՛ վերջնական արդյունքի համար։

Արդյունքում․

Netflix-ը իսկապես հաճելի անակնկալ պարգևեց  այս ֆիլմով՝ զվարճալի, ծիծաղելի և, իհարկե, շատ հուզիչ: Հիանալի ֆիլմ է երեկոն հաճելի անցկացնելու համար։

P.S.

Ես շնորհակալ  եմ Netflix-ին և այլ սթրիմինգային ծառայություններին այն բանի համար, որ նրանք այժմ նկարահանում են այնպիսի ժանրերի ֆիլմեր, որոնք վաղուց արդեն տեղ չեն գտնում կինոթատրոններում։

Leave A Reply

Your email address will not be published.