«Նրա մի քանի դաջվածք ինձ է նվիրված»․ Քիմ Քարդաշյանն Էլեն Դեջեներեսի շոուի ընթացքում պատմել է նոր ընկերոջ մասին

0

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Էլեն Դեջեներեսի շոուի հյուրն ու պատմել 28-ամյա կատակերգու Փիթ Դեւիդսոնի հետ իր սիրավեպի մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Էլենը հիշել է զույգի համատեղ լուսանկարների մասին, որոնք Քիմը վերջերս հրապարակել է Ինստագրամում։ «Կարծում եմ՝ դա պաշտոնական չէ, քանի դեռ համատեղ լուսանկար չեք հրապարակել»,- կատակել է Քիմը։  

Կատակերգուն հեռուստաաստղին անակնկալ է մատուցել․ նրա անունը դաջել է կրծքավանդակի հատվածում։

Փիթի նոր դաջվածքի մասին հայտնի է դարձել, երբ նա պրովոկացիոն սելֆի է ուղարկել Քանյե Ուեսթին։ Երկրպագուներն անմիջապես նկատել էին ծանոթ անունը։ Քիմը մանրամասներ է պատմել դաջվածքի մասին։ «Դա պարզապես գրություն չէ։ Սպիեր են արվել, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ շտկել։ Հիմա արդեն ես հավերժ նրա հետ կլինեմ, նույնիսկ եթե նրա կողքին չլինեմ»,- ասել է Քարդաշյանը։

Leave A Reply

Your email address will not be published.