Նորվեգացի լուսանկարիչը «Елки-8» ֆիլմի պաստառի հեղինակներին մեղադրել է գրագողության մեջ

0

«Елки-8» ֆիլմի պաստառի հեղինակներին մեղադրել են գրագողության մեջ։ Նորվեգացի լուսանկարիչ Սթիգ Հովարդ Դիրդալն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որում պաստառի հեղինակներին մեղադրել է իր՝ 2015թ․-ին արված լուսանկարը կրկնօրինակելու մեջ։

Երկու դեպքում էի կանաչ կոստյումներ կրող մարդիկ՝ ձեռքներին մոմեր եւ ամանորյա այլ դեկոր, կանգնած են մեծ տոնածառ հիշեցնող դիրքով։ «Հերթական անգամ համոզվում եմ, որ իմ արվեստն արժեքավոր է։ Երեկ կայացել է «Елки-8» ֆիլմի նորվեգական պրեմիերան։ Որոշակի ընդհանուր գծեր եւ խառը հույզեր կան»,- գրել է նա։

«Елки-8» ամանորյա կատակեգրության պրեմիերան տեղի է ունեցել 2021թ․-ի դեկտեմբերի 16-ին։ Ժապավենի ռեժիորն ԱՆտոն Բոգդանովն է, գլխավոր դերերում են կատակերգու Իվան Ուրգանտը, երգիչներ Ֆիլիպ Կիրկորովը եւ Օլգա Բուզովան, դերասաններ Կոնստանտին Խաբենսկին եւ Սերգեյ Սվետլակովը։

Leave A Reply

Your email address will not be published.