«Ռոմայի» 23-ամյա երկրպագուն «Սպեցիայի» դեմ խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

0

«Ռոմայի» 23-ամյա երկրպագուն սրտի կանգ է ունեցել «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի տնային հանդիպման ժամանակ։ Խաղի 30-րդ րոպեին երկրպագուն սրտի նոպա է ունեցել, հաղորդում է gazetta.it-ը։

Հռոմի «Օլիմպիական» ստադիոնի հերթապահ բժիշկները կարողացել են դեֆիբրիլյատորի օգնությամբ վերականգնել սրտի ռիթմը։ Երկրպագուն շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Ճանապարհին տղամարդը եւս մեկ նոպա է ունեցել, անցկացվել է ինտուբացիա։ Այժմ նա բուժում է ստանում հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ «Ռոման» «Սպեցիային» հաղթել է 2։0 հաշվով։ Հանդիպմանը ստադիոնում հետեւել է 45 հազար հանդիսական։

Leave A Reply

Your email address will not be published.