«Սեքսը մեծ քաղաքումի» առաջին սերիայից հետո մարզասարքեր արտադրող «Peloton» ընկերության բաժնետոմսերն էժանացել են

0

Մարզասարքեր արտադրող «Peloton» ընկերության բաժնետոմսերը, դեկտեմբերի 9-ի աճուրդի արդյունքներով, 11,33 տոկոսով (մինչեւ 40,69 դոլար) էժանացել են «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի սիքվելի թողարկումից հետո, հայտնում է CNBC-ն։

Սերիալի շարունակության՝ «Եվ պարզապես այդպես» նախագծի առաջին սերիալում Peloton-ի մարզասարքը կարեւոր դեր ունի սյուժեի զարգացման հարցում։ Ուշադրություն, սփոյլեր։ Գլխավոր հերոսուհու՝ Քերի Բրեդշոուի ամուսինը մահացել է դրանով 45 րոպե մարզվելուց հետո։

Սրտաբան, առողջության հարցերով Peloton-ի խորհրդակցական մարմնի անդամ Սյուզաննա Սթեյնբաումը հանդես է եկել ընկերության անունից եւ նշել, որ Միստեր Բիգի մահը վրա է հասել սրտի նոպայի արդյունքում եւ ոչ թե մարզասարքի պատճառով եւ որ նա հոգ չի տարել առողջության մասին։

«Նա այնպիսի կենսակերպ էր վարում, որը շատերն արտասովոր կանվանեին՝ կոկտեյլեր էր խմում, ծխախոտ ծխում եւ մեծ սթեյքեր ուտում եւ իրեն լուրջ ռիսկի ենթարկում, քանի որ վեցերորդ եթերաշրջանում նրա մոտ արդեն իսկ սրտային հիվանդություն էր ախտորոշվել։ Peloton-ի սարքով մարզվելը, հնարավոր է, նույնիսկ օգնել է հետաձգել նրա սրտի նոպան»,- հայտարարել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.