«Լույսի կաթիլներ». հայ ռեժիսորի ֆիլմը Ճապոնիայի «Tokyo Film Awards»-ում լավագույն դրամա է ճանաչվել

0

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում, հայտնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը։ Ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:

«Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների եւ հեռուստատեսության ներկայացուցիչների կողմից նախաձեռնված կինոմրցույթի հարթակ է, որը հիմնականում ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերի վրա՝ փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին:

Leave A Reply

Your email address will not be published.