Մահացել է «12 աթոռ» ֆիլմի աստղ Նինա Ագապովան

0

Նոյեմբերի 19-ին 96 տարեկանում մահացել է Լեոնիդ Գայդայի եւ էլդար Ռյազանովի ֆիլմերի դերասանուհի Նինա Ագապովան։

Խորհրդային կինոյի աստղի մահվան մասին հայտնել է Սերգեյ Կապկովը։ «Մահացել է Նինա Ֆյդորովնա Ագապովան։ Այսօր։ Ահա թե ով էր ծնված աստղ լինելու համար եւ կմահանար այդ կոչումը կրելու պատվով, եթե․․․ Եթե խորհրդային կինոյում տեղ գտնվեր նրա հրապույրի համար»,- սոցիալական ցանցերում գրել է ռեժիսորը։

Կինոգործիչը հայտնել է, որ Նինա Ագապովան շատ սրամիտ եր եւ անսահման ինքնահեգնանք ուներ։ Սերգեյի խոսքով՝ Ագապովան նվիրված էր իր մասնագիտությանը։ Արտիստը նկարահանվել է ավելի քան 100 ժապավենում, այդ թվում «12 աթոռ», «Չեմ ցանկանում մեծ լինել», «Աստվածների նախանձը», «Ծերունի ավազակներ» եւ այլն։ Նա մասնագիտական գործունեությունը թողել է 2006թ․-ին։

Leave A Reply

Your email address will not be published.