«Երբ «չստացված կադր»-ն ավելի քան ստացված է»․ Անելյա Գուբրյան (ֆոտո)

0

Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անելյան կրում է սեւ գույնի, ուսը բաց բլուզ, որը համադրել է բաց երանգի տաբատի հետ։ Նրա վարսերն արձակված են, մեղմ ու նուրբ շպարով է։ Դերասանուհին կերպարանք է ընդունել տարայով ծաղիկի հետ, որին էլ անդրադարձել է գրառման մեջ․ «Երբ «չստացված կադր»-ը ավելի քան ստացված է», — գրել է Անելյան, ապա հումորով հավելել՝ «P.S. Նկարահանման ընթացքում ոչ մի բույս չի տուժել»։

Օրերս հրապարակված կադրերում Անելյան վագրային պրինտով շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի եւ պիջակի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկն ու աքսեսուարները՝ արեւային ակնոց, զարդեր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել մոդելին։

Leave A Reply

Your email address will not be published.