«Գեղեցկուհի». Լիա Զախարյանի հրապուրիչ կերպարը

0

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիան սեւ տաբատ է կրում ու տոպ, որը համադրել է պիջակի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, գոտի։ «Շնորհակալություն աջակցության ու հասկանալու համար»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին վագրային պրինտով հագուստ էր կրում։ Լիան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ «Ստեղծագործական պրոցեսի ընթացքում իմ գլխավոր նպատակը ոչ միայն արտաքինս ցույց տալն է։ Ես ձգտում եմ ձեզ ցույց տալ բնավորությունս, արտիստի բնավորությունը, որը ցանկանում է ձեզ հետ կիսվել գեղեցկությամբ ու սիրով, ձեզ հասցնել իր ուժն ու նպատակասլացությունը»,- մեկնաբանություններում գրել էր Լիան։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել. «Ռումբ»։

Leave A Reply

Your email address will not be published.