Ջիանի Ինֆանտինո. ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է Սուպերլիգային

0

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ դեմ է արտահայտվել նորաստեղծ Սուպերլիգայի անցկացմանը:

«ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է Սուպերլիգային, որն իրենից ներկայացնում է փակ խանութ: ՖԻՖԱ-ի կողմից հավանություն չտալու վերաբերյալ որևէ կասկած լինել չի կարող: Ես լիովին աջակցություն եմ հայտնում եվրոպական ֆուտբոլին, ՈւԵՖԱ-ին, ասոցիացիաներին, բոլոր ակումբներին ու երկրպագուներին: Մարդիկ պետք է մանրակրկիտ մտածեն այդ ուղղությամբ: Նրանք պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ եվրոպական 12 առաջատար ակումբներ ապրիլի 19-ին պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ հիմնադիրներին կմիանան ևս 3 ակումբներ:

Leave A Reply

Your email address will not be published.