Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահներն անցկացրել են Հաղթանակի օրվա շքերթի առաջին համախմբված փորձը

0

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են վերապատրաստվել արարողակարգային երթին, որը նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան:

Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանում մոտ 400 ռուս զինծառայող է մասնակցել մարզմանը: Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը, որը կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հիմքը, մասնակցում է հանդիսավոր երթի անցման փորձերին:

Բացի այդ, փորձերին ներգրավված են Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության, հատուկ բժշկական ստորաբաժանման, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարական խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների անձնակազմերը:

Նախատեսվում է, որ Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը` 2021 թվականի մայիսի 9-ին, հանդիսավոր երթին կմասնակցեն մինչև 10 շարասյուն, յուրաքանչյուրը՝ մինչև 45 զինծառայող:

Ներկայումս Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի շքերթի անձնակազմի մարզումները պարբերաբար անցկացվում են հատուկ նշանակված ժամին, որպեսզի չխանգարեն խաղաղապահ զորախմբի կողմից նախատեսված խնդիրների կատարմանը:

Leave A Reply

Your email address will not be published.