Ռաֆայել Հարությունյան. Տպավորված եմ Եվգենի Պլյուշչենկոյի հետ հանդիպումով

0

Գեղասահքի հռչակավոր ամերիկահայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանը մանրամասներ է պատմել կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի մարզիչ Եվգենի Պլյուշչենկոյի հետ Մոսկվայում հանդիպման մասին:

«Ես հիմա արձակուրդի մեջ եմ, երեքշաբթի եմ Թբիլիսիից ժամանել Մոսկվա և հաճելիորեն զարմացած էի, որ Եվգենի Պլյուշչենկոն զանգեց ինձ և հրավիրեց իր սահադաշտ: Նա ասաց, որ շատ է ցանկանում հաղորդակցվել ինձ հետ: Որևէ համագործակցության մասին դեռ խոսք չկա, սակայն Պլյուշչենկոյի սահադաշտ մեկնելու առաջարկն ընդունեցի հաճույքով:

Ինձ, իրոք, զարմացրեց այդպիսի անհվանական սպորտային հաջողություններ ունեցող մարզիկի կողմից առաջարկն ու նրա կողմից նոր մարզչական գիտելիքներ ստանալու ձգտումը: Սահադաշտում նա անդադար հարցեր էր տալիս, հետաքրքրվում մարզումային հարցերում իմ կարծիքով: Ես տեսա, որ այդ ամենը հետաքրքիր է նրան: Ստացվեց շատ արդյունավետ մարզչական հաղորդակցություն: Եթե կարճ՝ ես տպավորված եմ»,- Ռաֆայել Հարությունյանի խոսքը մեջբերում է RT-ն:

Ավելի վաղ Ռաֆայել Հարությունյանն այցելել էր «Պլյուշչենկոյի հրեշտակներ» ակադեմիա։ Նա կմասնակցի Ալեքսանդրա Տրուսովայի մարզումային գործընթացին։

Ռաֆայել Հարությունյանի ամենատիտղոսակիր սանը ամերիկացի Նեյթան Չենն է, որը 21 տարեկանում աշխարհի եռակի չեմպիոն է։ Այս տարվա աշխարհի առաջնությունում Չենն ազատ ծրագրում կատարեց 5 քառակի ցատկ։ Ալեքսանդրա Տրուսովան նշել էր, որ իր նպատակը ևս 5 քառակի ցատկն է։

63-ամյա Ռաֆայել Հարությունյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ է․ մարզչական կարիերան սկսել է 1976 թվականին Երևանում, աշխատել է Մոսկվայում, ԱՄՆ է տեղափոխվել 2000 թվականին։

Leave A Reply

Your email address will not be published.