Netflix-ը հայտնել է սերիալի թողարկման մասին, որի պրոդյուսերներն արքայազն Հարին ու Մեգան Մարքլն են

0

Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է արքայազն Հարին ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ստեղծած «Archewell» հասարակական կազմակերպության վավերագրական սերիալի մասին։ Այդ մասին հաղորդում է ծառայության կայքը։

«Անպարտելիների սիրտը» (Heart of Invictus) վավերագրական, բազմասերիանոց նախագիծը կպատմի «Invictus Games» սպորտային միջոցառման մասին, որը Հաագայում անց կկացվի 2022թ․-ին։ Սյուժեի հրմքում մրցության մասնակիցների ու կազմակերպիչների կյանքն է պատրաստության ընթացքում։

Նախագծի արտադրությամբ կզբաղվի «Archewel» հասարակական կազմակերպության ստեղծագործական բաժինը։ Նախագծի վրա աշխատում են նաեւ ռեժիսոր Օռլանդո ֆոն Այզինդելը եւ պրոդյուսեր Ջոաննա Նատասեգարն։

2020թ․-ի ապրիլի 1-ից արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ Նրանք զրկվել են տիտղոսներից, տեղափոխվել ԱՄՆ, սկսել համագործակցել Netflix-ի եւ Spotify-ի հետ եւ թագավորական ընտանիքից ֆինանսական անկախություն ձեռք բերել։ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում արքայազն Հարին հայտարարել է, որ 2020թ․-ի առաջին կեսին ամբողջությամբ զրկվել է թագավորական ընտանիքի ֆինանսական աջակցությունից։

Leave A Reply

Your email address will not be published.