Փաշինյանը միշտ դիրքավորվում է քամուն հակառակ՝ ապականելով և՛ իրեն, և՛ շրջապատը

0

Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանազավթում կատարեց, մի մեծ վախ ուներ՝ նրա ձեռքերը դեռ չէին մաքրվել մարտի 1-ի զոհերի արյունից: Տասը տարի շարունակ նա փորձում էր մաքրվել այդ խարանից, բայց ապարդյուն: Առաջին իսկ հնարավորությունից օգտվելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց մաքրվել այդ արյունից՝ մեղքը բարդելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վրա: Այսօր արդեն ակնհայտ է, որ այդ մեղադրանքը շինծու էր: Ամեն անգամ, երբ հայտարարում էր, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, վախենում էր այս օրվանից, որովհետև գոնե ինքը գիտեր, թե ինչի համար էր այս ֆարսը: Իհարկե, Փաշինյանին հաջողվեց պատերազմից առաջ Հայաստանին զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունենալուց, բանտարկեց պաշտպանության նախկին նախարարին և Արցախյան առաջին պատերազմում հաղթած նախագահին, բայց դա մինիմում ծրագիրն էր: Առավելագույնը, որին նա ձգտում էր՝ մաքրվել մարտի 1-ի զոհերի արյունից և «կույսի հպարտությամբ» շարունակել իր կլանի համար դիվիդենտներ քաղել իրենց դավաճանություններից: Չստացվեց: Վնգաստացող դատավորներ, չբացահայտված գաղտնալսումներ, պատերազմ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի դեմ: Սրանք Քոչարյանի և մյուսների գործով այս երեք տարվա ավերիչ կամպանիաներն են, որ խայտառակեցին իրեն էլ, իր թիմին էլ, դատական ու իրավապահ համակարգն էլ:

Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում: Նա ապականում է ամեն ինչ, պղծում է բոլոր սրբությունները և միշտ փորձում է հրեշտակ ձևանալ: Նա իր բոլոր սխալներն ու ձախողումները փորձում է բարդել ուրիշների վրա: Այդպես եղավ իր քաղաքական կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում՝ կապված նույն մարտի 1-ի գործի հետ, Այդպես եղավ ձախողված տնտեսական «հեղափոխության» և հակակոռուպցիոն պայքարի դեպքում, երբ մեղքը բարդեց նախկին իշխանությունների վրա: Այդպես է վարվում նաև պարտված պատերազմից հետո, երբ մեղավոր են նշանակվում նախկինները, գեներալները, կամավորները, նույնիսկ «Իսկանդերը», թեև ինքն իրեն հայտարարում է անմեղ «պատասխանատու»: Այդպես է լինելու նաև առաջիկա ընտրությունների դեպքում (եթե, իհարկե, դրանք կայանան) և իր թիմի անխուսափելի պարտության մեղքը բարդելու է թիմակիցների ու «ժող ջան»-ի վրա:

Պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ կլյաուզնիկ գրչակից ավելի բարդ աշխատանք կատարել, չի կարող չստել, չի կարող չքայքայել: Նա իր տգիտության ու գոռոզության, դավաճանական բնույթի պատճառով միշտ դիրքավորվում է քամուն հակառակ՝ ապականելով և՛ իրեն, և՛ շրջապատը:

Leave A Reply

Your email address will not be published.