Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին

0

Գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:

Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։

Բերման ենթարկելիս հրմշտոց է եղել նրա և ոստիկանների միջև, սակայն ակցիայի  մասնակիցների միջամտությունից և ոստիկանության ծառայողներին ուղղված նախատինքերից հետո, նրանք բաց են թողել:

Leave A Reply

Your email address will not be published.