Դեմի Մուրը զարդարել է իտալական «Vogue»-ի շապիկը

0

58-ամյա Դեմի Մուրը զարդարել է իտալական «Vogue» ամսագրի ապրիլյան համարի շապիկը։ Համարի հրավիրված խմբագիրը դիզայներ Քիմ Ջոնսն էր, որը վերջերս գլխավորել է Fendi-ի կանանց շարքը, եւ զարմանալի չէ, որ նա որպես հերոսուհի ընտրել է հենց Դեմիին։ Դերասանուհին դարձել է նրա առաջին ցուցադրության գլխավոր աստղը, որը հունվարին տեղի է ունեցել Փարիզում՝ բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում։  

Մուրն ամսագրի շապիկին կրում է նույն զգեստը, որով հանդես է եկել պոդիումում։ Հունվարին կայացած ցուցադրությանը նրա մասնակցությունը համացանցում իրարանցում էր առաջացրել. օգտատերերն ակտիվորեն քննարկում էին դերասանուհու արտաքին փոփոխությունները։ Այդ ժամանակ դերասանուհու այտոսկրերի հատվածը շատերին էր անբնական թվացել, եւ նրանք կարծել էին, որ Դեմին կիկին պլաստիկ վիրաբույժի ծառայություններին է դիմել։

Այդ ցուցադրության թեման գրող Վիրջինիա Վուլֆի ստեղծագործություններն էին, եւ Ջոնսն այդ կոնցեպցիան արտացոլել է նաեւ շապիկին։ Լուսանկարում Դեմին պատկերված է Ջոնսի անձնական հավաքածուի հազվագյուտ հրատարակությունը՝ «Օռլանդո» վեպը ձեռքին, որը գրողը ժամանակին նվիրել էր Վիտա Սեքվիլ-Ուեսթին։

«Ինձ դուր է գալիս քեզ հետ, Քիմ, անցնել այս հրաշալի արկածներն ու ճամփորդությունները։ Հիացած եմ, թե ուր դա կտանի մեզ եւ նրանով, թե ինչպես կբացվի հաջորդ գլուխը»,- իր միկրոբլոգում գրել է Դեմին՝ մեկնաբանելով շապիկն ու ակնարկելով, որ դիզայների հետ համագործակցությունը կշարունակվի։

Օրերս Դեմիին նկատել են Արեւմյան Հոլիվուդում, ուր նա մեկնել է պիլատեսի մարզման 32-ամյա դստեր՝ Ռումերի հետ։ Նրանք մասնավոր մարզումներ են ունենում «Forma Pilates» պրեմիում ակումբում, ուր մարզվում են նաեւ Կայա Գերբերը, Հեյլի Բիբերը եւ Քենդալ Ջենները։

LOS ANGELES, CA — APRIL 05: Rumer Willis and Demi Moore are seen on April 05, 2021 in Los Angeles, California. (Photo by Bellocqimages/Bauer-Griffin/GC Images)

Նախորդ ամիս դերասանուհին ծննդյան օրվա առիթով հուզիչ շնորհավորել էր նախկին ամուսնուն՝ 66-ամյա Բրյուս Ուիլսին՝ ընտանեկան զվարճալի լուսանկար հրապարակելով։ «Շնորհավոր ծնունդդ։ Դու միակն ես քո տեսակով։ Այնքան շնորհակալ եմ մեր երեք դուստրերի համար»,- գրել էր նա։ Ի դեպ, վացի Ռումերից՝ Դեմին եւ Բրյուսը եւս երկու դուստր ունեն՝ 27-ամյա Տալուլան եւ 29-ամյա Սքաութը։

Leave A Reply

Your email address will not be published.