Մարմնի պլաստիկայից հետո. Գոհար Ավետիսյանը՝ լողազգեստով

0

Նախորդ տարվա ավարտին հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը որոշել է կատարել իր գլխավոր ցանկությունն ու մի քանի պլաստիկ վիրահատության դիմել՝ ավելորդ քաշից ազատվելու համար։ Վիրաբույժներն աշխատել են որովայնի, ազդրերի եւ ձեռքերի հատվածում։ Արդյունքում նա հիացած է իր արտաքին տեսքով։

Վիրահատությունից մի քանի ամիս անց Ավետիսյանը սկսել է սեքսուալ զգեստներով ցույց տալ կազմվածքը։ Այժմ արդեն նա լուսանկարվել է լողազգեստով. Գոհարն ընտրյալի հետ Մալդիվներ է մեկնել։ Վիզաժիստն այնտեղ բիկինիներ է կրում, միայն թե երկրպագուները վստահ են, որ Գոհարի կազմվածքը հեռու է իդեալական լինելուց։

Գոհարը բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ միշտ բարդույթներ է ունեցել արտաքին տեսքի պատճառով։ Աստղը ցանկացել է մոդելային կազմվածք ունենալ, սակայն չի կարողացել իդեալական չափերի հասնել նույնիսկ դիետաների ու սպորտի օգնությամբ։ Ծննդաբերությունից հետո եւս Գոհարը գիրացել է, ինչի հետեւանքով չէր կարողանում իրեն նայել հայելու մեջ։

«Ընդհանուր առմամբ ամբողջ կյանքիս ընթացքում ես գիրացել եմ ու նիհարել մոտ 180 կիլոգրամով։ Եվ հիմա ես երազանքի մարմին ունենալու ճանապարհին եմ։ Նայում եմ տեսանյութի կադրն, ու աչքերումս արցունքներ են հայտնվում։ Մի օր մենք կսովորենք ուշադրություն չդարձնել մարդկանց դատողություններին ու վճռականորեն կգնանք դեպի մեր երազանքը»,- վիրահատական միջամտությունից հետո նշել էր Գոհարը։

Հիմա արդեն, երբ բարդ վիրահատությունները հետեւում են, Ավետիսյանը սննդի հարցում սահմանափակումներ չի դնում։ Նրա հրապարակումներում հաճախ են ճարպոտ ճաշատեսակներ երեւում։ Գոհարը եւս սիրում է պատրաստել ու հաճախ է հարազատներին ուրախացնում նրբահամ ուտեստներով։ 

Leave A Reply

Your email address will not be published.