Բոատենգը կհեռանա «Բավարիայից»

0

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը ամռանը կհեռանա մյունխենյան ակումբից, որը չի երկարաձգի պայմանագիրը 32-ամյա ֆուտբոլիստի հետ, հաղորդում է Kicker-ը։

Գերմանիայի հավաքականի կազմում 2014թ․ աշխարհի չեմպիոնը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նա 2011 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 354 հանդիպման, նվաճել 24 տիտղոս։

Ամռանը ազատ գործակալի կարգավիճակում «Բավարիայից» կհեռանա նաեւ ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։

Leave A Reply

Your email address will not be published.